










Անհոգ ճանապարհորդություն
Մարտկոցը արագ լիցքավորվում է 10%-ից 80% ընդամենը 20 րոպեում, իսկ մեկ լիցքավորմամբ հնարավոր է անցնել մինչև 820 կմ (CLTC)։ Այս հեռահարությունը և արագ լիցքավորումը թույլ են տալիս վայելել ճանապարհորդությունը առանց լիցքավորման մասին մտածելու։

Կառավարում առանց սահմանների
Մեքենան հագեցած է 22,500 պտույտ/րոպե հզորությամբ շարժիչով, որը 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 3.5 վայրկյանում։ Այս ուժգնությունը ստեղծում է սպորտային մեքենաներին բնորոշ արագացման զգացողություն։ D-դասի համակարգված կառուցվածքն ապահովում է կայունություն բարձր արագությունների դեպքում և ավելի հեշտ կառավարում՝ ցածր արագության պայմաններում։

Բարձր Հարմարավետություն
Խելացի ամորտիզացիոն համակարգը (IDCS) հարմարվում է ճանապարհի ցանկացած մակերեսին՝ ապահովելով կայուն հարմարավետություն։ Ձեռքով կարած Nappa կաշվե նստատեղերը ստեղծում են շքեղության և բարձրակարգ հարմարավետության զգացողություն։

ժամանակակից տեխնոլոգիաներ
Երկու էկրանները դարձնում են նորարարական տեխնոլոգիաներն ավելի հասանելի։ 63-դյույմանոց AR HUD (հավելյալ իրականության ցուցադրում) համակարգը ապահովում է վարորդական բոլոր կարևոր տվյալները՝ առանց ուշադրությունը ճանապարհից շեղելու։ 2-րդ մակարդակի առաջադեմ վարորդական օգնական համակարգը դարձնում է վարելը ավելի անվտանգ և հարմարավետ։




