










Ավելի քան պարզապես ճանապարհորդություն
Արագ լիցքավորում՝ 10%-ից 80% ընդամենը 20 րոպեում, և 730 կմ (CLTC) հեռահարություն մեկ լիցքավորմամբ։ Ճամփորդեք առանց անհանգստանալու մարտկոցի լիցքաթափումից՝ վայելելով ազատությունը երկար ճանապարհներին։

Ավելի քան պարզապես հարմարավետություն
Խելացի կախոցը հարմարվում է ճանապարհի ցանկացած մակերեսին, որպեսզի ձեր ուղևորությունն ամեն պահի լինի հարթ ու հարմարավետ։ Ձեռքով կարված Nappa կաշվե նստատեղերը տալիս են շքեղության և բիզնես դասի հանգստության զգացողություն։

Ավելի քան պարզապես տեխնոլոգիա
Կրկնակի էկրանները դարձնում են տեխնոլոգիան հասանելի ու ինտուիտիվ։ 63 դյույմանոց AR Head-Up Display-ը (ընդլայնված իրականության վահանակ) ցույց է տալիս բոլոր անհրաժեշտ տվյալները՝ առանց ձեր ուշադրությունը շեղելու ճանապարհից։ 2-րդ մակարդակի վարորդի օգնական համակարգը ապահովում է անվտանգ, հուսալի ու հարմարավետ ուղևորություն։

Ավելի քան պարզապես վարում
Ուժեղ արագացում՝ 22,500 պտույտ/րոպե շարժիչով, որը 0-ից 100 կմ/ժ հասցնում է ընդամենը 3.9 վայրկյանում՝ ձեզ տալով սպորտային մեքենայի զգացողություն։ Հետևի անիվների ղեկավարման համակարգը ապահովում է կայունություն մեծ արագությամբ և շարժունություն՝ փոքր արագություններով։






