E-auto-ն պաշտոնապես կներկայացնի Hongqi բրենդը նաև Վրաստանում

2026-02-24

E-auto ընկերությունը հայտարարում է իր գործունեության նոր ռազմավարական փուլի մեկնարկի մասին․ ընկերությունը պաշտոնապես կներկայացնի Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ HONGQI բրենդը նաև Վրաստանում։

Պաշտոնական ներկայացուցչության պայմանագիրը, լիցենզավորման փաստաթղթերը և համապատասխան սերտիֆիկատները ստորագրվել են Չինաստանի Չանչուն քաղաքում, որտեղ տեղակայված է HONGQI բրենդի՝ China FAW Group Co., Ltd. մայր ընկերությունը։ Փաստաթղթերը ստորագրել են E-auto ընկերության համահիմնադիր և բիզնեսի զարգացման տնօրեն Գեորգ Գասպարյանը և Կենտրոնական Ասիայում HONGQI-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

«E-auto-ն Հայաստանում ցուցաբերել է վաճառքի՝ իսկապես տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ ձևավորելով պատասխանատու, հմուտ և վստահելի գործընկերային հարաբերություններ մեր և հաճախորդների նկատմամբ։ Սա է մեր այն որոշման հիմքը, որ HONGQI բրենդը Վրաստանի շուկայում պաշտոնապես ներկայանալու է E-auto ընկերության հետ համագործակցությամբ»,-նշում է Ջան Վեյը։

«2025-ին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը բաժին է ընկնում E-auto ընկերությանը։ Այս ցուցանիշը խոսում է ինքնին՝ հաստատելով մեր ընկերության կայուն դիրքը, շուկայի խորքային ընկալումը և հաճախորդների վստահությունը։ Մենք առաջարկում ենք ոչ միայն մրցունակ և հասանելի գներ, այլև ներդրել ենք լիարժեք երաշխիքային սպասարկման մոդել, որը հավասարապես վստահություն է ներշնչում ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ Այս պատասխանատու և հաճախորդակենտրոն բիզնես մոդելը, որը հաջողությամբ կիրառվում է Հայաստանում, նույն սկզբունքներով կներդրվի նաև Վրաստանում, որտեղ շուտով կներկայանանք նորաբաց ընդարձակ ցուցասրահով»,-հավելում է E-auto ընկերության համահիմնադիր Գեորգ Գասպարյանը։

HONGQI բրենդը հիմնադրվել է 1958 թվականին և համարվում է Չինաստանի ավտոարդյունաբերության խորհրդանիշը։ Տասնամյակներ շարունակ այն եղել է երկրի ղեկավարության և պետական նշանակության միջոցառումների պաշտոնական ավտոմոբիլային ընտրությունը՝ մարմնավորելով որակ, ինժեներական մտածողություն և բարձր տեխնոլոգիական զարգացում։

HONGQI էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են տարողունակ մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

Copyright © 2026 | Բոլոր իրավունքները պաշտպանված են, ստեղծվել է SimportS-ի կողմից:

Զանցել գործիքագոտուն