
«Ի-Ավտո» ընկերությունը ստացել է Չինաստանի առաջին ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ Հայաստանում։
«Ի-Ավտո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը Հայաստանում նոր որակի նշաձող է սահմանել էլէկտրական մեքենաների մատակարարման և սպասարկման հարցում: Ստանալով պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ, «Ի-Ավտո»ն զարգացման ևս 1 քայլ է կատարում, պաշտոնապես ներկայացնելով Hongqi բրենդը Հայաստանում։
«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել Չինաստանի առաջին ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդը Հայաստանում։ Hongqi բրենդի մեքենաները հասցրել են ամբողջ աշխարհում մեծ ճանաչելիություն ձեռք բերել։ Hongqi-ն մշտապես ասոցացվել է հուսալիության, գեղեցկության և նորարարության հետ և մենք լիահույս ենք, որ մեքենաները հայկական շուկայում ևս իրենց ուրույն տեղը կգտնեն։ Շնորհակալ ենք FAW-ին վստահության և համագործակցության համար» նշել է «Ի- Ավտո» ընկերության տնօրեն Գևորգ Աղաջանյանը:
Այսուհետ Hongqi մեքենաների գնորդները կստանան մինչև 8 տարի կամ 150․000 կմ պաշտոնական երաշխիք։ Բացի այդ, «Ի-Ավտո» ՍՊԸ-ն կիրականացնի նաև մեքենաների սպասարկում իր պաշտոնական սպասարկման տեխնիկական կայանում ք. Երևան, Դավիթ-Բեկ 138/4 հասցեում: