
Hongqi — ի պատմությունը

1958
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Առաջին Hongqi մեքենան արտադրվել է 1958 թվականին, որը նաև Չինաստանում ինքնուրույն արտադրված առաջին մեքենան է։

1959
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Ըստ առաջին նախատիպի, փորձնական արտադրության հինգ փուլերից և բարելավված դիզայնից հետո Hongqi-ն օգոստոսին մեքենան թողարկեց զանգվածային արտադրության և որոշեց արտադրանքի համարանիշը՝ CA72:

1965
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Hongqi CA770 երեք շարքով կազմված սեդանն անցել է հաջող փորձնական արտադրություն։ Այն հայտնի է որպես ազգային մեքենա և Չինաստանի առաջին մեքենա։ Մեքենան հայտնի է Չինաստանում և արտերկրում պետական ղեակավարների և օտարկերյա հյուրերի կողմից օգտագործմամբ։ Մոդելը զանգվածային արտադրվել է նաև 1960-ական և 1970-ական թվականներին դուստր մոդելների երկու տարբեր կոնֆիգուրացիաներով՝ CA770A և CA770B:

1967
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Մշակվել է Hongqi CA770 սերիայի երկտեղանի սեդանը՝ CA771 Senior:

1968
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Hongqi ավտոմեքենաների արտադրանքի օգտագործման աշխարհագրությունն ընդլայնելու համար մշակվել է Hongqi CA770 շարքի հասարակ եռաշարանոց նստատեղային՝ առաջադեմ CA773 մոդելը։

1969
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Անվտանգության բարձր մակարդակով առաջին մեքենան հաջողությամբ փորձնական արտադրության է անցել 3 տարվա ընթացքում։ Նկարում պատկերված է Hongqi CA772 մեքենան, որը զրահապատ է։

1970
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Hongqi CA770J թեստային մեքենա։ Այս մոդելը չունի վերին տանիք, հետին նստատեղը բաց է, իսկ հետին սրահի մեջտեղի նստարանը կարելի է շրջել և բարձրացնել՝ պահպանելով ուղևորի հարմարավետությունը։ Դիմային ապակին մեծ է, ինչը ուղևորին պաշտպանում է քամու ժամանակ։

1980
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով աշխարհում մեծ թափ հավաքող ավտոմոբիլային տեխնոլոգիաները՝ ընդունվեցին նոր որոշումներ, որոնք ուղղված էին էներգիայի սպառման նվազեցմանը, ուժի և հարմարավետության բարելավմանը, ինչպես նաև արտաքին տեսքի բարելավմանը։ Հինգ փորձնական արտադրական փուլերից հետո ստեղծվեց CA774 մոդելը, որը հիմնականում պատրաստվել էր որպես Hongqi CA770 սեդանին փոխարինող։

1980
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Hongqi-ն արտադրեց փորձնական CA630 բարձրորակ զբոսաշրջային ավտոբուսը։ CA630-ը միջին չափի ուղևորատար ավտոբուս է, որն ունի 19 նստատեղ և հիմնականում նախատեսված է հյուրանոցային զբոսաշրջության, ինչպես նաև կազմակերպությունների ու ձեռնարկությունների օգտագործման համար։

1984
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
CA750 միջին դասի սեդանի փորձնական արտադրությունը ավարտվել է և լավ ընդունելություն է ստացել: Պահատակապես, այս մոդելի հիման վրա ստեղծվել է CA750F մոդելը, որը ունի նույն արտաքին տեսքը, բայց հարուստ է ինքնուրույն մշակված առջևի քարշակ համակարգով։

1985
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Hongqi CA770G բարձրորակ սեդանը հաջողությամբ անցել է փորձնական արտադրությունը և արժանացել է բարձր գնահատականի։

1998
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Hongqi-ի ֆլագման CA7460 լյուքս դասի ավտոմեքենան նախագծվել է Hongqi-ի և ամերիկյան Ford Motor Company-ի կողմից։ Այն համատեղում է արևելյան մշակույթն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Մոդելը անցավ զանգվածային արտադրության։

2000
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Hongqi CA7202E3 սեդանը, որն արտադրվել է 1990-ականների սկզբին, հանդիսանում է Hongqi սեդանի երկրորդ սերնդի արտադրանք։ Նոր դիզայնի և մի քանի փորձնական արտադրական փուլերի արդյունքում այն պաշտոնապես մեկնարկեց արտադրությունը, իսկ զանգվածային արտադրությունը սկսեց 2000 թվականին։ Հետագայում, 2002 թվականին, մեքենայում տեղադրվեց 2.4L 5V շարժիչ, որը լրացրեց շարժիչի ծավալի բացը։ Նոր մոդելն անվանվեց CA7242E6։

2013
HONGQI-Ի ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ
Հանրությանը ներկայացվեց Hongqi H7-ը: