
Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ DigiTec-ում, E-auto ընկերությունը ներկայացնում է Չինաստանի ավտոարտադրության նորագույն տեխնոլոգիաները և տրամադրում 10% զեղչ HONGQI էլեկտրամոբիլների համար։
«Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները արագ փոխում են կյանքի բոլոր ոլորտները, էլեկտրամոբիլները դառնում են ոչ միայն տրանսպորտային միջոց, այլ նաև տեխնոլոգիական ու էկոլոգիապես մաքուր էկոհամակարգի մի մասը։ Հայաստանում նորարարության ամենամեծ ցուցահանդեսում՝ DigiTec-ում, ներկայացնում ենք, թե ինչպես են HONGQI-ի տեխնոլոգիաները փոխում մեքենա վարելու մշակույթը։ Սա ավելին է քան էլեկտրամոբիլ, սա քայլ է դեպի ապագա, որտեղ միավորվում են հզորությունը, հարմարավետությունը և էկոլոգիան»,-նշում է Հայաստանում HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչ E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։