Աշխատանք E-Auto-ում | Ընթացագործ

Պաշտոն՝ Ընթացագործ/Ходовик
Պայմանագրի Տեսակ՝ մշտական աշխատանքային պայմանագիր
Աշխատանքի տեսակ՝ առկա
Գրաֆիկ՝ Ճկուն գրաֆիկ լրիվ դրույքով
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30, 2025թ
Աշխատավայր՝ Երևան, Դավիթ Բեկ 138/4
Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչ E-Auto ընկերությունը փնտրում է արհեստավարժ ընթացագործի մեր տեխնիկական սպասարկման թիմին միանալու համար:
Պարտականություններ.
- Ընթացային մասի ախտորոշում և վերանորոգում։
- Պլանային տեխնիկական սպասարկումների իրականացում։
- Շարժիչների, փոխանցման տուփերի և րեդուկտորների ախտորոշման և վերանորոգման աշխատանքների փորձը ցանկալի է։
- Պահպանել մաքուր, անվտանգ աշխատանքային միջավայր։
- Կազմել կատարված աշխատանքը արտացոլող ճշգրիտ փաստաթղթեր։
Պահանջվող որակավորումներ.
Աշխատանքային փորձ՝
- 3+ տարվա աշխատանքային փորձ որպես ընթացագործ կամ նմանատիպ դերում (նախընտրելի էլեկտրական մեքենաների ոլորտում):
- Ավտոմեքենաների առօրյա սպասարկման աշխատանքների կատարման տարրական փորձ:
Հմտություններ՝
- Խնդիրների լուծում՝ անսպասելի մարտահրավերներին դիմակայելու և խնդիրները արագ լուծելու ունակություն, թիմը ճիշտ ուղու վրա պահելու ունակություն:
- Դինամիկ միջավայրում համագործակցելու ունակություն:
Դիմելու կարգը.
Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@hongqi.am էլ. հասցեին մինչև 2025թ. նոյեմբերի 30-ը կամ զանգահարել +374 96 337 338։ «E-Auto»-ն երախտապարտ է բոլոր հետաքրքրված դիմորդներին. սակայն հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: