Ապրիլի 24-ից մինչև մայիսի 3-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվում է տարածաշրջանի խոշորագույն ավտոմոբիլային իրադարձություններից մեկը՝ Պեկինի միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված է նաև Hongqi բրենդը՝ որպես Չինաստանի առաջին ազգային ավտոարտադրող, իսկ «Ի-Ավտո»-ն, որպես Hongqi-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում և Վրաստանում։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց բրենդի զարգացման նոր ռազմավարությունը, որը նշանավորում է նրա անցումը նոր փուլ։
Երեք ենթաբրենդ՝ մեկ ամբողջական տեսլական
Նոր ռազմավարության համաձայն՝ Hongqi-ն ձևավորում է երեք ուղղությամբ բրենդային կառուցվածք․
- Hongqi – դասական լյուքս սեգմենտ
- Hongqi Tiangong – առաջադեմ տեխնոլոգիաներ և ինովացիոն լուծումներ
- Hongqi Jin Kuihua (Golden Sunflower) – ուլտրալյուքս և անհատականացված մոդելներ
Այս մոտեցումը հնարավորություն կտա բրենդին ավելի ճկուն կերպով ներկայանալ տարբեր շուկաներում և բավարարել բազմազան սպառողական պահանջներ։
27 մոդել՝ մեկ ցուցահանդեսում
Ցուցահանդեսի ընթացքում Hongqi-ն ներկայացրեց ընդհանուր առմամբ 27 ավտոմեքենա, ընդգծելով «Որակի բարելավում և նորացում» ռազմավարության շրջանակում գրանցված առաջընթացը։
Հատուկ ուշադրության կենտրոնում էին մի շարք առանցքային մոդելներ․












Hongqi E-HS9 (թարմացված տարբերակ)
Լյուքս դասի էլեկտրական ամենագնացի թարմացված տարբերակը` ավելի զարգացած տեխնոլոգիաներով և նոր գույնով։



Hongqi H7 (թարմացված տարբերակ)
Բիզնես դասի սեդան, որն առանձնանում է արդիական դիզայնով, խելացի տեխնոլոգիաներով և բարձր անվտանգության մակարդակով։



Hongqi Global SUV
Ժամանակակից և մինիմալիստական դիզայնով՝ ապագային ուղղված արտաքին լուծումներով։
Hongqi Global SUV



Պեկին ավտոշոու 2026-ում Hongqi-ի նման մասշտաբային ներկայությունը ևս մեկ անգամ հաստատում է բրենդի հավակնությունները՝ դառնալու գլոբալ լյուքս ավտոարտադրող՝ համադրելով դիզայնը, տեխնոլոգիաները և նորարարությունը։
«Ի-Ավտո»-ի մասնակցությունը այս կարևոր իրադարձությանը ևս մեկ քայլ է տարածաշրջանում Hongqi բրենդի զարգացման և ամրապնդման ուղղությամբ։