«Ի-Ավտո»-ն՝ Hongqi-ի համաշխարհային ֆորումում

2026-04-25

Չինաստանի Չանչուն քաղաքում կայացավ Hongqi բրենդի համաշխարհային ֆորումը, որին մասնակցեց նաև «Ի-Ավտո» ընկերությունը՝ որպես Հայաստանում և Վրաստանում Hongqi-ի միակ պաշտոնական ներկայացուցիչ։

Ֆորումը դարձավ հարթակ՝ ներկայացնելու բրենդի առաջիկա տարիների ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև բացահայտելու Hongqi-ի նորագույն մոդելաշարքը փորձնական վարումների միջոցով։ Միջոցառման ընթացքում տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչները ոչ միայն ծանոթացան նորարարական լուծումներին, այլև կիսվեցին իրենց փորձով և տեսլականով՝ նպաստելով բրենդի գլոբալ զարգացմանը։

«Մեզ համար մեծ պատիվ և կարևորություն ունի մասնակցել նման մակարդակի միջոցառման և փորձի փոխանակում իրականացնել ոչ միայն Hongqi-ի մեր գործընկերների, այլ նաև տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ։ «Ի-Ավտո» ընկերությունը կարճ ժամանակում կարողացավ ձևավորել Hongqi բրենդի ճանաչելիությունը Հայաստանում և մենք վստահ ենք, որ նույն հաջողությունը կարձանագրենք նաև Վրաստանում։

Hongqi-ն ամբողջ աշխարհում ասոցացվում է բարձրակարգ որակի և նորարարության հետ և մեր նպատակն է տարածաշրջանում առավել ընդգծել բրենդի, հատկապես էլեկտրական մոդելաշարքի դիրքերը։ Նման հանդիպումները կարևոր քայլ են՝ ամրապնդելու համագործակցությունը և բացելու նոր հնարավորություններ», — նշեց «Ի-Ավտո» ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Copyright © 2026 | Բոլոր իրավունքները պաշտպանված են, ստեղծվել է SimportS-ի կողմից:

Զանցել գործիքագոտուն