E-AUTO-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՊԵԿԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

2026-04-25

Ապրիլի 24-ից մինչև մայիսի 3-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվում է տարածաշրջանի խոշորագույն ավտոմոբիլային իրադարձություններից մեկը՝ Պեկինի միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է նաև Hongqi բրենդը՝ որպես Չինաստանի առաջին ազգային ավտոարտադրող:

Միջոցառման հատուկ հյուրերի թվում են նաև Հայաստանում և Վրաստանում Hongqi բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչ «Ի-Ավտո» ՍՊԸ-ի համահիմնադիրներ Գևորգ Աղաջանյանը, Կարեն Շաբոյանը և Գեորգ Գասպարյանը։

Լուսանկարում՝ Գևորգ Աղաջանյան (Ի-Ավտո), Ջայլս Թեյլոր (FAW, Hongqi), Կարեն Շաբոյան (Ի-Ավտո):

27 մեքենա՝ մեկ ցուցահանդեսում

Ցուցահանդեսի ընթացքում Hongqi-ն ներկայացնում է ընդհանուր առմամբ 27 ավտոմեքենա՝ ընդգծելով «Որակի բարելավում և նորացում» ռազմավարության շրջանակում գրանցված առաջընթացը։

Հատուկ ուշադրության կենտրոնում են մի շարք առանցքային մոդելներ:

Hongqi E-HS9 (թարմացված տարբերակ)

Լյուքս դասի էլեկտրական ամենագնացի թարմացված տարբերակը` ավելի զարգացած տեխնոլոգիաներով, նոր գույնով և թարմացված ինտերիերով։ 

Hongqi H7

Բիզնես դասի սեդան, որն առանձնանում է արդիական դիզայնով, խելացի տեխնոլոգիաներով և անվտանգության բարձր մակարդակով։

Hongqi Global SUV

Ժամանակակից և մինիմալիստական դիզայնով, ապագային ուղղված արտաքին լուծումներով այս մեքենան Hongqi-ի առաջին մոդելն է, որը նախատեսված է միայն համաշխարհային շուկա արտահանման համար։

Պեկին ավտոշոու 2026-ում Hongqi-ի նման մասշտաբային ներկայությունը ևս մեկ անգամ հաստատում է բրենդի հավակնությունները՝ դառնալու գլոբալ լյուքս ավտոարտադրող՝ համադրելով դիզայնը, տեխնոլոգիաները և նորարարությունը։

«Ի-Ավտո»-ի մասնակցությունը այս կարևոր իրադարձությանը ևս մեկ քայլ է տարածաշրջանում Hongqi բրենդի զարգացման և ամրապնդման ուղղությամբ։

Copyright © 2026 | Բոլոր իրավունքները պաշտպանված են, ստեղծվել է SimportS-ի կողմից:

Զանցել գործիքագոտուն